«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Բյուրոկրատացված ռեժիմի սխալը

Բյուրոկրատացված ռեժիմի սխալը
30.04.2023 | 18:59

Հանրային նյարդերը ծայրաստիճան լարված են, ատելությունն ու գազը կուտակվում են այլևս ամենօրյա ռեժիմով: Եթե վերջին երկու տարիներին հանրային ցասումը ստերով, մեղսագրումներով, ահռելի մանիպուլյացիաներով ու հետքայլերով կարողանում էին կառավարելի պահել և բաց թողնել գազը, ապա հիմա միամտվել են և իրենց թվում է, որ կոտրել են դիմադրողականության ջիղը, իսկ գազն էլ կուտակվում է և ավտոմատ դուրս գալիս, չկա այլևս այն վերահսկելու ու կառավարելու կարիք:

Այ սա է յուրաքանչյուր ավտորիտար բնույթ ունեցող բյուրոկրատացված ռեժիմի սխալը, ինչը հանգեցնում է նրա կործանման, երբ մեկուսանում են իրենց պսևդոճշմարտությունների մեջ և կորցնում իրողությունների հետ կապը: Այս կետը սրանք այլևս անցնում են: Գազը ոչ թե կուտակվում է ահռելի արագությամբ, այլ նաև ծակերն են անվերադարձ խցանված, խաղն էլ՝ բաց: Քաղաքական օրենքներն ու ֆիզիկայի օրենքը դաժանաբար և համաժամանակյա են գործելու՝ մեկ կայծով:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2353

Մեկնաբանություններ